Չինաստանը ոչ մի դեպքում առաջինը միջուկային զենք չի կիրառի
Չինաստանը հրաժարվում է միջուկային սպառազինության մրցավազքից եւ ոչ մի դեպքում առաջինը միջուկային զենք չի կիրառի: Այս մասին ասվում է Պեկինում հրատարակված «Չինաստանի ազգային պաշտպանությունը նոր դարաշրջանում» գրքում:
Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն ինքնապաշտպանության նպատակով, հաղորդում է DW-ը:
Բացի այդ, նշվում է իր բանակի տեխնիկական հագեցման Չինաստանի մտադրության մասին:
Պեկինում նշում են, որ ժամանակակից աշխարհում ռազմական գործողություններում առավել հաճախ կիրառվում են թվային տեխնոլոգիաներ եւ ինտելեկտուալ տեղեկատվական համակարգեր:
Պեկինում նշում են նաեւ ԱՄՆ պաշտպանական ծախսերի աճի մասին եւ Վաշինգտոնին մեղադրում «խոշոր երկրների միջեւ մրցակցությունը հրահրելու եւ ռազմավարական կայունությանը խոչընդոտելու» մեջ: Մասնավորապես, Չինաստանի կարծիքով՝ Հարավային Կորեա հակահրթիռային պաշտպանական համակարգերի մատակարարումը «լրջորեն խախտում է տարածաշրջանում ռազմավարական հավասարությունը»:
Պաշտպանական ծախսերի առումով Չինաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է, ընդ որում, 2019թ. Պեկինը մտադիր է դրանք մեծացնել 7,5%-ով: