Նավթի գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,30 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 56,05 դոլար, տեղեկացնում է RT-ը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերին մատակարարմամբ, բարձրացել են 0,21 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 63,31 դոլար։