Բագրատաշենի մաքսակետում իրավիճակը գնահատում եմ բավարար. Դավիթ Անանյան
Բագրատաշենի անցակետում խոշոր թերություններ գործառութային առումով չկան։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԱԱԾ տնօրենի հետ այցելել էր Բագրատաշենի էին անցակետում։
Անանյանը նշեց` այցելությունը եղել է Մհեր Գրիգորյանի նախաձեռնությունը, իրավիճակին ծանոթանալու և տեղում մարդկանց խնդիրները լսելու նպատակ է ունեցել։
«Կան կադրային, ինչպես նաև տեխնիկական որոշ հնարավորություններ ավելացնելու խնդիրներ։ Մրցույթը հայտարարված է, որոշակի շենքային հարմարություններ ու 4-5 աշխատող պետք է ավելացնենք»,-ասաց Անանյանը, նշելով, որ մաքսային գործառույթների առումով իրավիճակը գնահատում է բավարար։