Մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ. ՊԵԿ
Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:
Այս առնչությամբ, ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը, ներառյալ` մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»: