Օձն ընդհատել է Նիգերիայի օրենսդիր մարմնի նիստը
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, Նիգերիայի Օնդո նահանգի խորհրդարանի նիստերի դահլիճ է սողոսկել օձ, ինչն ստիպել է պատգամավորներին արագ հեռանալ շենքից։
Ենթադրվում է, որ օձը դահլիճում հայտնվել է շենքի տանիքից։ Խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցները բռնել և սպանել են սողունին։
Այնուամենայնիվ, նիստերը հետաձգվել են անորոշ ժամանակով, քանի որ շենքն անվտանգ չէր։
Նիգերիայում օձերը շատ են, այդ թվում թունավոր իժեր, կոբրաներ և սումատորներ։