Անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել
Հուլիսի 26-ին ադրբեջանցի օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ ու տեսանյութ Ադրբեջանի Թարթառի շրջանում զինվորականի թաղման արարողությունից ու որպես մեկնաբանություն գրել է, որ մահացողի անունը Քամրան է, նա 25 տարեկան էր, հայտնում է Razm.info-ն:
Օգտատերն ասում է, որ անձամբ է արել լուսանկարները, թափորն ուղեկցող մարդկանցից հարցուփորձ է արել տեղեկություններ ճշտելու համար, ասել են, որ մահվան պատճառը չգիտեն։
Այլ բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ զինծառայողը մահացել է դժբախտ պատահարից։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։
Հատկանշական է, որ տեսանյութի վերջում նկարողին մոտենում է մի երիտասարդ ու ստիպում անջատել տեսախցիկն ու չնկարել։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներն այս մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։