Աղի լճում 78-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել. նախնական վարկածով` նա սրտի կաթված է ստացել
Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երեւանում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։05-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երեւան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 78-ամյա Հուսիկ Մ-ն է, որը լողալիս ջրահեղձ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Հուսիկ Մ.-ն լողալիս սրտի կաթված է ստացել։ Ավագ քննիչ Գ.Մղդեսյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: