Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,17 դոլարի:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,04 դոլարի: