Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար Պուտինին նախագահ տեսնել 2024-ից հետո
«Լեւադա-կենտրոնի» հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների 54 տոկոսը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնա 2024-ից հետո, գրում է «Վեդոմոստի»-ն։
Հարցվողների 38 տոկոսն ասել է, որ չէր ցանկանա, որ Պուտինը մնար Կրեմլում այս ժամկետից հետո։
Մինչեւ ռեկորդային՝ 8 տոկոս նվազել է նրանց թիվը, ովքեր դժվարացել են պատասխանել։
Միեւնույն ժամանակ, 2001-ի հուլիսից առավելագույն՝ 43 տոկոսի է բարձրացել այն հարցվողների թիվը, որոնք ասում են, թե մարդիկ վստահում են Պուտինին, որովհետեւ այլընտրանք չեն տեսնում։ 2016-ին այսպես էր համարում հարցվածների 29 տոկոսը։
Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 18-24-ը՝ 1606 հարցվողների շրջանում։