Սնդիկ պարունակող որոշ արտադրանքներ փուլերով դուրս կբերվեն շրջանառությունից. Շրջակա միջավայրի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից։