Ազովի ծովը փոխել է գույնը
Ազովի ծովի արեւմտյան ափը վերջին մի քանի օրում խոշոր մեդուզաների առատության պատճառով գորշ գույն է ստացել, հաղորդում է Vesti-ն: Աղեխորշավորներն այնքան շատ են եղել, որ նրանց հետեւում ջուրը գրեթե չի երեւացել:
Ականատեսների կողմից արված կադրերում երեւում է, որ մեդուզաները կուտակվել են ափի մոտ, նրանցից շատերը հայտնվել են ավազի վրա: Հանգստացողների համար անհնար է եղել մտնել ջուրը:
Մեդուզաների «արշավանքները» տեղի են ունեում ամեն տարի եւ կապված են նրանց կենսական ցիկլի հետ, սակայն հենց ափի մոտ նման քանակությամբ նրանց այստեղ վաղուց չեն նկատել:
Եվ Ղրիմի Շչյոլկինոյում եւ Ուկրաինայի Գենիչեսկում ջուրը բառացիորեն բաղկացած է աղեխորշավորներից: