Մադուրոն Կոլումբիային անվանել է «անգործունակ պետություն», որը սպառնում է Վենեսուելային
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի Կոլումբիային անվանել է «անգործունակ պետություն», որի տարածքից ծայրահեղականները հարձակումներ են իրականացնում Բոլիվարական Հանրապետության վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այդ երկիրը [Կոլումբիան] անգործունակ պետություն է, որի սահմաններին բարգավաճում են մաքսանենգները, թմրավաճառները եւ ռազմականացված խմբավորումները»,- Կարակասում ելույթ ունենալիս հայտարարել է Մադուրոն, ում խոսքը մեջբերել է Վենեսուելայի լրատվական գործակալությունը:
Բոլիվարական Հանրապետության նախագահը նաեւ հավելել է, որ Վենեսուելայի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 22 տոննա թմրանյութեր, որոնք բերվել են հարեւան երկրի տարածքից: «Այս տարի Վենեսուելան ռեկորդ է սահմանել Կոլումբիայից ստացվող թմրանյութերի առգրավման գործում»,- շեշտել է նա: