Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք Չալաբյան
Ժամանց

«Ֆուլ Yere1»․առաջին մանրամասները Մենչի նոր նախագծի և դերասանական կազմի մասին

«Ֆուլ Yere1»․ ահա այն նախագիծը, որն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հաջորդիվ կներկայացնի լսարանին: Նոր նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life-ին ու հայտնել, որ այն «Արմենիա TV»-ի եթերում կլինի հոկտեմբերի 7-ից:

«Ներքին կարգով մենք այս նախագիծն անվանել ենք էքսպերիմենտալ: Հայկական հեռուստատեսության մեջ չի եղել նման նախադեպ: Որոշել ենք փորձարկել և վստահ ենք, որ շատ լավ է լինելու: Վերջին 10 տարվա ընթացքում ունեցել ենք 2 ռեյթինգային նախագիծ՝ Yere1 և «Ֆուլ հաուս»: Որոշել ենք միքսել այս նախագծերը՝ վերցնել Yere1-ի ձևաչափն ու «Ֆուլ հաուսի» կերպարները և անել հաղորդում, որը կկոչվի «Ֆուլ Yere1»: Պահպանելով «Ֆուլ հաուսի» կերպարների բնավորությունները՝  նրանք հայտնվելու են նոր իրավիճակներում։ Լինելու է շարունակական 4 տաբեր իրավիճակ, ինչպես Yere1-ում»,- նոր նախագիծը գաղտնազերծեց պրոդյուսերը:

Մի իրավիճակում կլինեն  Զառան և Ռուբենը՝ Քրիստինա Եղոյանն ու Գարիկ Սեփխանյանը, մյուսում՝ Մուշեղը և Ֆելոն՝ Գրիգոր Դանիելյանն ու Գոռ Հակոբյանը, երրորդում՝ Կամոն՝ Աղաս Մանուկյանը, չորրորդում՝ Սերգեյը և Հրաչը՝ Մենչն ու Մոսո Կարապետյանը:

 

«Ֆուլ Yere1»-ի համար կառուցվում են նոր տաղավարներ, սակայն ձևաչափը թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել նաև դրսում, նկարահանումներ կլինեն նաև ԱՄՆ-ում․ «Սերգեյի և Հրաչի սյուժեն նկարահանվելու է ԱՄՆ-ում, քանի որ Մոսոն այնտեղ է ապրում, ես էլ հաճախ եմ մեկում ԱՄՆ, հասկացանք, որ այդպես ավելի արագ կազմակերպենք աշխատանքը»:

«Ֆուլ հաուսի» կերպարներից նախագծում ներգրավված չեն Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանն ու Մարջան Ավետիսյանը: Մենչը հայտնեց, որ նրանցից որևէ մեկի հետ որևէ խնդիր չկա, պարզապես Մարջանն ամուսնությունից հետո պարբերաբար ԱՄՆ է մեկնում և այժմ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, իսկ Միհրանն ու Արփին այս փուլում այլ զբաղվածություն ունեն, աշխատանքի համատեղումը հնարավոր չէ: Ըստ պրոդյուսերի՝ նրանց բացակայությունից նախագիծը չի տուժի, քանի որ սա «Ֆուլ հաուսի» շարունակությունը չէ:

Ինչ վերաբերում է «Ֆուլ հաուսի» մյուս կերպարների հետ հետագա համագործակցությանը՝ նա ասաց․ «Գուցե հաջորդ եթերաշրջանում նոր մարդիկ ավելանան, որովհետև կփորձենք կերպարները խառնել իրար: Հետագայում որևէ համագործակցություն չեմ բացառում, քանի որ սա էքսպերիմենտալ նախագիծ է՝ չնայած, տեսնելով սցենարը, ներքուստ վստահ եմ, որ հաջողված է լինելու: Այն լինելու է ավելի հումորային, քանի որ Yere1-ի ձևաչափը հումորի խտություն է պահանջում: Ձևաչափը տարբերվում է սիթքոմից: Ամեն սյուժեին տրամադրվում է 5-6 րոպե ժամանակ, որի ընթացքում պատմությունը սկսվում և ավարտվում է՝ պահպանելով կարմիր գիծը, որը կշարունակվի ամբողջ ընթացքում»: Մենչը նկատեց, որ այս եթերաշրջանում նախագծում կլինեն նաև նոր հերոսներ, որոնց կմարմնավորեն Մհեր Մխիթարյանը, Լիա Զախարյանը, Օնո Մանուկյանը և Տյուշը: Այս փուլում ստեղծագործական թիմն ընտրություն է անում ամերիկաբնակ հայ հայտնիների շրջանում նոր կերպար ընտրելու համար:

Այժմ Գոռ Հակոբյանն աշխատում է նախագծի սաունդթրեքի վրա: Ի դեպ, վերջին շրջանում Արմենը, որպես պրոդյուսեր, շարունակում է աշխատել միայն Գոռի հետ: Միհրան Ծառուկյանի և Քրիստինա Եղոյանի հետ համագործակցությունները դադարեցվել են:

«Հայկական մոտեցմամբ կոնֆլիկտային դադարեցում չի եղել: Քրիստինայի դեպքում պարզ է, որ խնդիր չկա,  նա հիմա նկարահանվում է մեր նախագծում: Միհրանի դեպքում էլ որևէ կոնֆլիկտ չի եղել: Ես ուղղակի հասկացա, որ իմ ժամանակը չի ներում լիարժեք զբաղվել իրենց պրոդյուսինգով: Չէի ուզում, որ իմ պատճառով ինչ-որ մեկը խնդիր ունենար և որոշեցի շատ հանդարտ ու համերաշխ դադարեցնել մեր համագործակցությունն այդ ասպարեզում: Ի սկզբանե ինձ համար առաջնային չի եղել երգչի պրոդյուսեր լինելը: Ես 25 տարի է՝ աշխատում եմ հեռուստատեսությունում և ինձ համար առաջնայինը սա է: Գոռի հետ աշխատանքը շարունակեցինք, որովհետև Գոռն ունի իր ստուդիան, ինքն է  գրում իր երգերը, իր հետ աշխատելն ավելի հեշտ է․ մենք չենք փնտրում երգ գրողի, խոսք գրողի, գործիքավորողի: Այդ ամենի վրա ժամանակ չկորցնելով՝ հասցնում ենք անել աշխատանքը,- ասաց նա:

 

Աղբյուր