ՌԴ-ից Վրաստան զբոսաշրջիկների թիվն այս տարվա հուլիսին կրճատվել է 6.4 տոկոսով
ՌԴ-ից Վրաստան զբոսաշրջիկների թիվն այս տարվա հուլիսին կրճատվել է 6.4 տոկոսով: Այս մասին այսօր վիճակագրական տվյալների շնորհանդեսին ասել է Տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, հաղորդում է «Նովոստի Վրաստանը»:
Նրա խոսքով, եթե 2018-ի հուլիսին ՌԴ-ից Վրաստան իրականացվել է 169.8 հազար այց, ապա այս տարվա հուլիսին այդ թիվը նվազել է մինչեւ 159 հազար:
Ընդ որում ինքնաթիռով Վրաստան ժամանած այցելուների թիվը կրճատվել է 48.8 տոկոսով, իսկ ցամաքային ճանապարհով այցելածների թիվն աճել է 7 տոկոսով:
Ընդհանուր առմամբ այս տարվա հունվար-հուլիսին Վրաստան իրականացվել է ավելի քան 850.6 հազար այց, ինչը 22.1 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես հայտնի է՝ ՌԴ կառավարությունը հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը եւ տուրօպերատորներին խորհուրդ է տվել այդ ուղղությամբ ավիատոմսեր չվաճառել:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների ՝ հուլիսից մինչեւ տարեվերջ տուրիզմից եկամուտները ծրագրվում էին 750 միլիոն դոլարի մակարդակում: Ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազեցումը կարող է էականորեն ազդել այդ ցուցանիշների վրա:
Ռուս զբոսաշրջիկների կրճատումը կարող է զգալիորեն ազդել այդ ցուցանիշների վրա:
Հուլիսի վերջին նշվել էր, որ հուլիս եւ օգոստոս ամիսների ավիատոսմերի վերադարձից վրացական առաջատար Georgian Airways ավիափոխադրողի վնասը կազմել է 25 մլն դոլար:
Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են մոտ 1.2 մլն եվրո հատկացնել առանց ԱԱՀ ՌԴ-ից Հայաստանի տարածքով Թբիլիսիի եւ Բաթումիի ուղղությամբ տարանցիկ ավիաթռիչքների սուբսիդավորման համար: