Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Արևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով»
Ժամանց

Մի գողացեք տարիներով «կառուցված» տունը…իմաստուն սկեսուրի պատմություն

Հաճախ ենք լսում պատմություններ, երբ հարս և սկեսուր լեզու չեն գտնում, քանի որ վերջինս խառնվում է երիտասարդների կյանքին և փորձում ամեն ինչ շտկել: Կարծես նրան հնարավոր չէ գոհացնել:

Ես ուզում եմ ճշտել որոշ հանգամանքներ, հարգելի հարսներ:

Ինչու՞ է ձեզ թվում, որ ձեր ամուսնու ծնողների տանը ձեզ պիտի առանձնահատուկ վերաբերվեն: Չէ՞ որ այդ դուք եք եկել օտար տուն: Այնտեղ արդեն կան օրենքներ, խնդրում եմ, սիրալիր եղեք հետևել այդ տան կանոններին: Բայց ոչ, դուք գալիս եք և ուզում փոխել դրանք՝ ըստ ձեր հայացողության:

Իսկ ինչու՞ չի ստացվում հանգիստ ապրել ամուսնու ծնողների հետ: Մի մոռացեք, որ հենց նրանք են մեծացրել և դաստիրակել այն մարդուն, ով այսօր ձեր սիրելին է, իսկ ինչի՞ համար չհարգել և չընդունել ձեր երկրորդ կեսի ամենահարազատ մարդկանց:

Ինչու՞ եք կարծում, որ սեսուրը միայն նրա համար է, որ օգնի տան գործերում և թոռների խնամքի հարցում: Նա մեծ է տարիքով, և երբեմն էլ կարող է «ապրել սովորեցնել»: Մի քիչ ներողամիտ եղեք, մի նեղացեք նրանցից: Նրանք ուզում են, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի: