Սիրիական բանակը երկու գյուղ է ազատագրել Համա նահանգի հյուսիսում
Սիրիական բանակը չորեքշաբթի Համա նահանգի հյուսիսում երկու գյուղ է ազատագրել գրոհայիններից՝ ստիպելով ահաբեկիչներին նահանջել դեպի Իդլիբ նահանգի խորքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Սիրիական զինվորական աղբյուրի հաղորդմամբ՝ բանակի ջոկատները Համայում ահաբեկչական զինված խմբավորումների հետ դաժան բախումերից հետո վերականգնել են ամբողջական վերահսկողությունը Արբաին և Զաքա գյուղերի նկատմամբ:
Զինվորականի խոսքով՝ գրոհայինները նահանջել են դեպի Քաֆր-Զեյթա և Լաթմանա գյուղերը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ին հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում տարած հաղթանակի մասին: