Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երեւանում
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երեւանում: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղրղզական Չոլպոն-Ատայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ ներկայումս կառույցում նախագահում է Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՏՄ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը: Միաժամանակ նիստի շրջանակում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված տարանցման հնարավորություններին:
Հիշեցնենք, որ նախկինում ներկայացվում էր Երեւանում տեղի ունենալիք նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: