Փաշինյանը Արման Հովնանյանին նշանակել է էկոնոմիկայի փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»: