Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱՄՆ 20-ից ավելի սենատորներ միացել են Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման պայքարին (ֆոտո)

ԱՄՆ 16 նահանգից 22 սենատորներ, որոնք ներկայացնում են 143 մլն ամերիկացիների շահերը, Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման պայքարում միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարությունը:

 

Այս շաբաթ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի 89 անդամներ նամակ էին ստորագրել այս ծրագրի պաշտպանության օգտին, որի ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել:

 

Սենատոր Ռոբերտ Մենենդեսի պատրաստած նամակը, որը Արտաքին կապերի կոմիտեի անդամ է, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Մարկ Գրինին կոչ է անում փոխել քաղաքականությունը եւ շարունակել ԱՄՆ ֆինանսավորումը, որը նախատեսված է Արցախի ականազերծման ծրագրի շրջանակում:

 

USAID-ի ղեկավարը այս տարվա ապրիլի 9-ին Արտաքին կապերի կոմիտեում հաստատել էր, որ Գործակալությունը որոշել է Լեռնային Ղարաբաղի ավանդական սահմանների շրջանակում ավարտել ականների եւ չպայթած զինամթերքի ականազերծումը:

 

USAID-ի ղեկավար Մարկ Գրինին ուղղված նամակը ստորագրած սենատորներն են՝ Սենատում Դեմոկրատական կուսակցության ղեկավար Չարկ Շումերը, նախագահի թեկնածուներ Մայքլ Բենեթը, Քամալա Հարիսը, Քրիստեն Ջիլլի Բրանդը, Բեռնարդ Սանդերսը եւ Էլիզաբեթ Ուորենը, ինչպես նաեւ սենատորներ Թեմմի Բոլդուինը, Ռիչարդ Բլումենտալը, Շերոդ Բրաունը, Բեն Քարդինը, Ռոբերտ Քեյսին, Թեմի Դաքուորտը, Դայան Ֆայնսթայնը, Մեյզի Հիրոնոն, Էդ Մարկին, Ջեֆ Մերքլին, Քրիս Մերֆին, Ջեք Ռիդը, Ջին Շաինը, Քրիս Վա Հոլենը եւ Ռոն Ուայդենը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումնաիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունում բազմաթիվ կյանքեր է փրկել:

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Թիջեյ Կոքսը Կոնգրեսում արշավ են իրականացնում, որով կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը:

 

«Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ խոնարհվելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջեւ, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերել», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

 

Իրանի և ՌԴ-ի էլեկտրական ցանցերի միավորումը կստեղծի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, որից կօգտվեն մյուս երկրները. Իրանի էներգետիկայի նախարար Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց մոտ 200.000 դոլար կբռնագանձվի «Մենք այլ ելք չունենք». Իրանը կփոխի մայրաքաղաքը Տեղի ունեցավ ՀՀՄ կուսակցության երիտմիության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Փաշինյանն արժեզրկում է բանակը և կամավորներին․ Ավետիք Քերոբյան Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի են աղքատացրել. Նաիրի Սարգսյան «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին Վարչախմբի ապազգային քաղաքականության դեմ հետևողական պայքար է անհրաժեշտ․ «Հայաքվե» ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է