Նախագահ Թրամփը կապել է Էփշտեյնի մահը Բիլ Քլինթոնի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դավադրության տեսության մասին իր կարծիքն է արտահայտել, որը վերաբերում է միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի ինքնասպանությանը, հաղորդում է Fox News-ը։
Թվիթերյան իր միկրոբլոգում նա գրառում է կատարել, որում կապել է Էփշտեյնի մահն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։
Մասնավորապես, նախագահի կարծիքով, Ջեֆրի Էփշտեյնն «ուներ տեղեկատվություն Բիլ Քլինթոնի մասին, սակայն այժմ նա ողջ չէ»։
«Սակայն մենք գիտենք, թե ով է արել դա»,-գրել է նախագահը։
Էփշտեյնի մահվան հետ կապված հարցեր ծագել են շատերի, այդ թվում՝ գլխավոր դատախազ Ուիլիամ Բարի եւ ամերիկյան սենատորների մոտ։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել սկանդալային միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի մահվան մասին, որին հայտնաբերել էին բանտախցում կախված վիճակում։
ՀԴԲ-ը հետաքննում է ինքնասպանության վարկածը։ էփշտեյնը մեղադրվում էր անչափահասների սեռական շահագործման եւ հանցավոր դավադրության մեջ։ Նա սպասում էր իր գործով լսումների։ Մեղադրական վճռի դեպքում Էփշտեյնին սպառնում էր ազատազրկում մինչեւ 45 տարի ժամկետով։ Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են էփշտեյնի կապերի մասին բազմաթիվ հայտնի մարդկանց հետ՝ ներառյալ քաղաքական գործիչներն ու անգամ բրիտանական թագաժառանգ էնդրյուն։