Խեդիրան չի հեռանա «Յուվենտուսից»
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի հեռանա Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմից, հայտնում է Football Italia-ն:
Խեդիրային հաջողվել է ձեռք բերել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի վստահությունը, որը, չնայած Աարոն Ռեմսիի և Ադրիեն Ռաբիոյի ձեռքբերման հանգամանքին, որոշել է թիմում պահել 32-ամյա կիսապաշտպանին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խեդիրան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ» կամ «Վուլվերհեմփթոն»:
Խեդիրայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021թ․ հունիս: