Դոլարը, եվրոն և ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 12-ին, կազմել է 475.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.22 դրամ (նվազել է 1.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 574.25 դրամ (նվազել է 2.38), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 260.11 դրամ, ոսկի՝ 22,915.62 դրամ, պլատին՝ 13,204.36 դրամ: