Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյան հաղթանակ տոնեց:
Ինչպես տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն, կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին:
Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին:
5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը: