ԱՄՆ նախագահը տասներորդ անգամ պապիկ է դարձել (ֆոտո)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տասներորդ անգամ պապիկ է դարձել, հայտնում է Fox News-ը:
Երկուշաբթի նրա որդին՝ Էրիկը եւ հարսը՝ Լարան, ունեցել են դուստր՝ Կարոլինա Դորոթի Թրամփ:
Էրիկ Թրամփը երջանիկ ընտանիքի լուսանկարը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նախագահը ջերմորեն շնորհավորել է հարազատներին երեխայի ծննդյան կապակցությամբ:
«Ես այնքան հպարտ եմ», - գրել է նա: