«Գլոբալ Կրեդիտը» տրամադրում է հիփոթեքային վարկեր առանց կանխավճարի
«Գլոբալ Կրեդիտը», լինելով վարկավորման շուկայում առաջատար ընկերություններից մեկը և մշտապես ներկայանալով վարկատեսակների տրամադրման նոր և ավելի հարմար պայմաններով, այս անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները:
Վարկային կազմակերպությունից հատնում են, որ ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների առաջարկներին՝ բնակարանի ձեռք բերման վարկներն արդեն տրամադրվում են առանց կանխավճարի:
Երկար ժամանակ է, ինչ հաճախորդներից առաջարկներ ենք ստանում այն բանի վերաբերյալ, որ կանխավճարի պարտադիր լինելու հանգամանքը դժվարություններ է առաջացնում և խոչընդոտում սեփական բնակարան ձեռքբերելու իրենց երազանքի իրականացմանը: Ըստ այդմ՝ որոշում կայացվեց հաճախորդներին տրամադրել նաև կանխավճարը՝ լրացուցիչ վարկավորման եղանակով:
Այսինքն՝ «Գլոբալ Կրեդիտը» բնակարանի ձեռք բերման վարկը տրամադրելուն զուգահեռ կանխավճարի գումարը ևս տրամադրում է որպես վարկ՝ նույն տոկոսադրույքով: