Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար, հաղորդում է AP-ը:
«Մեծ յոթյակի» գագաթնաժողովի շրջանակում Թրամփին հարցրել են՝ ինչ խորհուրդ կտա Բրիտանիային Եվրամիության կազմից դուրս գալու հարցում: «Նրան (Ջոնսոնին) խորհուրդ պետք չէ: Նա համապատասխանում է այդ աշխատանքին»,-հայտարարել է Թրամփը:
Նշենք, որ այսօր պետք է կայանա Թրամփի եւ Ջոնսոնի առաջին պաշտոնական հանդիպումը:
Ջոնսոնն առավելագույնս ունի ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի կարիքը բրեքսիթից հետո, քանի որ Բրիտանիայի համար ԵՄ-ի միացյալ շուկան այդքան էլ հասանելի չի լինի: