Մալայզիայի նախկին վարչապետի դստերը մեղադրել են 2,4 մլն դոլարի հարկեր չվճարելու մեջ
Մալայզիայի հարկային մարմինները մեղադրել են նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի դստերը մոտ 10,3 մլն ռինգիտ (2,4 մլն դոլար) հարկեր չվճարելու մեջ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Straits Times-ին։
Հուլիսի վերջին Ներքին եկամուտների վարչությունը դատական հայց է ներկայացրել 31-ամյա Նուրիանա Նաջիբի դեմ, որը մեղադրվում է եկամուտները թաքցնելու եւ 2011-2017 թվականներին հարկերը չվճարելու մեջ։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ առաջին դատական լսումներն այս գործով նախատեսված են սեպտեմբերի 12-ին։
Հետագայում Նաջիբի հանդեպ հարուցվել են քրեական գործեր հափշտակությունների, կաշառակերության, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով։ Իրավապահ մարմինները կարծում են, որ կառավարության նախկին ղեկավարը հափշտակել է ոչ պակաս, քան 680 մլն դոլար։ Բացի այդ, նա մեղադրվել է 1,5 մլրդ ռինգիտի (367,9 մլն դոլար) չափով հարկերի չվճարման մեջ։