Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթում է Լյուքսեմբուրգում (Live, ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։
Առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում է Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։
21-րդ րոպեին հայկական թիմը ստացել էր 11 մետրանոցի իրավունք, սական ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո լյուքսեմբուրգցի դարպասապահ Ժոնատան Ժուբերը սեյվ կատարեց։ 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման Կոբյալկոյի փոխանցումից հետո առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երեւանի «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նույնպես Լյուքսեմբուրի «Ժոզի Բարտել» ստադիոնում են։
Ընդմիջում է։
«Արարատ-Արմենիան» Երեւանում հաղթել է 2։1 հաշվով։
Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):
Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, պատասխան խաղ
«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1 (առաջին խաղակես)
Մաիլսոն Լիմա, 24
Չիրացրած 11մ՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»), 21
«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով, Ռոշդի Աչենտե, Դմիտրի Գուզ, Անժելո Մենեզես, Գեորգի Պաշով, Կոջո Ալֆոնս, Արմեն Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Անտոն Կոբյալկո։