Թուրքիայում համայնքապետի թեկնածուն ձիով է գնացել ընտրատեղամաս
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Քոնիայի շրջանի համայնքապետերի թեկնածուներից մեկը ձիով է գնացել ընտրատեղամաս։
Իբրահիմ Օմյուր Բելգինը հայտնի է «հեծյալ համայնքապետ» մականվամբ։
Բելգինի համոզմամբ՝ այդ ձին ընտրություններում իրեն հաջողություն է բերելու, իսկ ընտրվելուց հետո պարգևատրելու է ձիուն։