9 բան, որ պետք է անեք՝ երբեք վատ հարաբերություններ չունենալու համար
Հետեւեք ձեր կազմվածքին
Երբ ձեզ լավ եք զգում ձեր մարմնում, ձեր ինքնագնահատականը բարձրանում է: Այդ դեպքում վստահաբար ավելի երջանիկ կլինեք:
Արեք այն, ինչ միշտ ցանկացել եք անել
Սա ձեր բոլոր ցանկություններն ու երազանքներն իրականացնելու հնարավորություն է, երբ ոչ ոքի հետ հաշվի նստելու կարիք չկա:
Ճամփորդեք
Ուղեւորվեք՝ ուր ուզում եք, այնտեղ մնացեք՝ որքան ուզում եք, կերեք՝ որտեղ եւ երբ ուզում եք, լուսանկարեք՝ որքան ուզում եք: Նոր մարդկանց հանդիպեք, ապրեք այդ փորձը:
Ինքնարտահայտվեք
Գրեք, նկարեք, լուսանկարեք, դիզայն մտածեք: Ձեզ ինչ-որ նոր գործում բացահայտեք:
Հարմարավետ դարձրեք ձեր տունը
Լինի դա սեփական կամ վարձակալած բնակարան, կամ էլ սենյակ հանրակացարանում: Հիմա այն միայն ձերն է, ուրեմն այն դարձրեք այնպիսին, ինչպիսին ուզում եք:
Կերեք այն, ինչ ուզում եք
Վայելեք ուտելիքը: Պատվիրեք ձեր ամենասիրելի աղանդերը, հարմարավետ տեղավորվեք որեւէ բացօթյա սրճարանում եւ մայրամուտը դիտեք: Կամ էլ տանը մեկ գավաթ գինիով սիրած ֆիլմը դիտեք...
Սոցիալական կյանք ունեցեք
Տարբեր հետաքրքիր միջոցառումների, վարպետության դասերի մասնակցեք: Բարեբախտաբար՝ դրանք այսօր բազմաթիվ են: Ծանոթացեք մարդկանց հետ, ընդլայնեք ձեր աշխարհահայացքը, շփման շրջանակը: