Եթե տղան գրում է քեզ այս 4 sms-ներից գոնե մեկը, ապա ոչ մի զգացմունք չունի
Մեր օրերում օնլայն շփումը մեծ տեղ ունի հարաբերություններում: Ահա մի քանի sms, որոնք հուշում են` նա զգացմունքներ չունի քո նկատմամբ:
Նա անդադար սեքսի մասին է խոսում: Նա անընդհատ թեման մի ուղղությամբ է տանում: Գուցե քեզ թվա, թե մտերմություն է ուզում, քանի որ սիրահարված է, բայց, ցավոք, տղաները կարող են տարբեր աղջիկների հետ փորձել հարաբերություններ ունենալ: Նրանք կփորձեն այնքան, մինչև մեկի հետ որևէ բան չստացվի:
Նա ժամանակին չի տեսնում քո նամակները: Այսօր գրեթե չկա այնպիսի մարդ, ով հեռախոսը ձեռքին չի պահում: Իհարկե, գուցե նա իսկապես զբաղված է, բայց եթե պարբերաբար պատասխանում է միայն ժամեր անց կամ օրերով անտեսում գրածներդ, ապա այստեղ հարցը բոլորովին էլ զբաղվածությունը չէ:
Նա երկար ժամանակով կորում է, ապա կրկին հայտնվում: Նա հայտնվում է, երբ ինքն է ուզում, իսկ երբ դու ունես նրա կարիքը, նա չկա: Նրան այնքան էլ պետք չեն ձեր հարաբերություններն ու շփումը, բայց ոչ էլ ուզում է քեզ ձեռքից բաց թողնել: Գուցե մի օր դու նրան պետք գաս:
Նա խուսափում է մարդաշատ վայրերում հանդիպել: Դուք երբեք մարդաշատ վայրերում չեք պայմանավորվում հանդիպել: Իսկ ահա փակ տեղերում, օրինակ, նրա տանը կարող եք գինի խմել: Եթե նա իսկապես հետաքրքրված է քեզանով, ապա ժամանակ կգտնի ու կհանդիպի քեզ` թեկուզ եթե նույնիսկ չի սիրում մարդաշատ վայրեր: