Կանացի 4 հատկանիշ, որոնցից տղամարդիկ կորցնում են իրենց գլուխը
Ինչ էլ լինի, հիշեք, որ դուք կին եք: Կանայք էմոցիոնալ են, դա բնությունից տրված հատկություն է: Եվ հաճախ, չափազանց շատ էմոցիաները նրանց դեմ են աշխատում: Հիշեք իրավիճակներ, երբ բարկության պահերին այնպիսի բաներ եք ասել կամ արել, որոնց պատճառով ամաչում եք: Որպեսզի դրանք չկրնկնվեն, սովորեք կառավարել ինքներդ ձեզ: Սովորեք հանգստություն պահպանել և կարևորել սեփական արժանապատվությունը:
Միշտ տեղ թողեք փոքրիկ գաղտնիքի համար: Տղամարդիկ սիրում են գրավել. այս մասին պետք է հիշել: Նույնիսկ, եթե նա կորել է մի քանի օր, փորձեք կառավարել ձեզ ու չզանգահարել կամ հարյուրավոր նամակներ ուղարկել: Երբ տղամարդը հասկանում է, որ դուք ամբողջովին իրեն եք պատկանում և ոչ մի տեղ չեք կորչի ու առաջին կանչի դեպքում պատրաստ եք տեղ հասնել, ապա վերջ, ամեն ինչ կորած է:
Մի վախեցեք մենակ մնալ: Եթե մշտապես տղամարդուն կորցնելու վախ ունեք, ապա իմացեք, որ հարկավոր է ազատվել դրանից: Հակառակ դեպքում, ռիսկի եք դիմում մանիպուլյացիայի զոհ դառնալ:
Մի միացրեք մայրիկին: «Հաց կերե՞լ ես, չե՞ս մրսում, չե՞ս շոգում». այդպես ասում են մայրիկները, այլ ոչ թե սիրելի կանայք: Նա արդեն մեծ է: Թողեք չափից դուրս հոգատարությունը նրա մայրիկի համար: Նա պետք է իրեն տղամարդ զգա, այլ ոչ թե փոքրիկ տղա: Ի վերջո, դուք պետք է, որ ցանկանաք ձեր կողքին իսկական տղամարդ տեսնել: