Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» հետ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը շարունակում է վերականգնողական փուլը մկանային վնասվածքից հետո, հաղորդում է Il Tempo-ն։
Մխիթարյանն առաջիկա օրերին դարձյալ բուժզննում կանցնի։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։ Հոկտեմբերի 24-ին «Ռոման» կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
«Սամպդորիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։