Չինաստանում երեխաներին թունավորելու կասկածանքով ձերբակալվել է մանկապարտեզի դաստիարակչուհին
Խենան նահանգի քաղաքներից մեկի մանկապարտեզի փոքրիկ սաները հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ մանկապարտեզում շիլա են կերել, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Նախաքննության արդյունքում երեխաների նախաճաշում նատրիումի նիտրիտի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել:
Ոստիկանությունը դեռ չի պարզել կասկածյալի կատարած սարսափելի հանցագործության դրդապատճառները:
Այնուամենայնիվ չինական ԶԼՄ-ները պնդում են, որ նա այդպիսով որոշել է վրեժ լուծել իր գործընկերներից մեկից:
Հաղորդվում է, որ նախաճաշի ժամանակ երեխաների մոտ սրտխառնոց է սկսվել: Մանկախարտեզ է եկել ծնողներից մեկը, երբ երեխաներին արդեն բժշկական օգնություն են ցույց տվել:
Փոքրիկներից մեկը ծանր վիճակում է, 7-ը դեռ հիվանդանոցում են, 15 երեխաները արդեն բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից: