Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 9-ին տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT) երրորդ եւ վերջին օրը տեղի ունեցան բլոքչեյնին վերաբերվող պանելային քննարկումները: Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող համաժողովը մտածողների եւ առաջադեմ ՏՏ մասնագետների հանդիպում էր: Այստեղ էին մասնակցում  այնպիսի ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսին են all.me-ն, Systech-ը, Google-ը, Yandex-ը, TeamViewer-ը եւ էլի շատ ընկերություններ: Քանի որ WCIT-ի այս տարվա թեման ապակենտրոնացման հեռանկարներն ու ռիսկերն էին, միանգամայն տեղին էր նոր տեխնոլոգիաների մասին քննարկումը, տեխնոլոգիաների, որոնք մեր ճանաչած աշխարհն առանձնահատուկ են փոփոխել: Այս մասին ասվում է Reuters գործակալության կայքում տպագրված հոդվածում: 

Համաժողովի ժամանակ անցկացվեց «Բլոքչեյն եւ թվային ակտիվներ, տեխնոլոգիաներ եւ անհատ» կոչվող հատուկ թեմատիկ պանելային քննարոկւմ: Քննարկման ժամանակ բանախոսները վերլուծեցին բլոքչեյնի եւ թվային ակտիվների միավորված հայեցակարգերը, որոնք ընդգրկել են ամբողջ աշխահում ապակենտրոնացվածների երեւակայությունը եւ առաջատար լրատվամիջոցներում լուսաբանվող տեխնոլոգիաների ոլորտում հիմնական թեման են:

Ելույթ ունեցողները, մասնավորապես, նշեցին, որ այս տեխնոլոգիաների կողմնակիցները դրանք ունիվերսալ են համարում, ավելին՝ չի եղել բլոքչեյնի օգտագործման գեթ մեկ տարբերակ, որի դեպքում տեխնոլոգիաների կողմնակիցները կհամարեին, որ այս նպատակին հնարավոր չէ հասնել դրանց իրականացման ճանապարհով: Այդուհանդերձ, խոստումների մասին այս ամբողջ խոսակցությունը այսօր զգալի չափով չիրացված ներուժ է մնում:

 

Բլոքչեյն եւ թվային ակտիվներ

Ամբողջ խոսակցության ընթացքում բանավեճի մասնակիցները փորձում էին հասկանալ, թե կարգախոսներից ու քարոզչական աշխատանքից զատ, ինչպիսի՞ն են բլոքչեյնի օգտագործման իրական նպատակները եւ արդյոք դա ա՞յն է, ինչ մենք ենք պատկերացնում: Անհրաժե՞շտ է արդյոք բլոքչեյնը, թե՞ այն ուղղված է երկարաժամկետ հեռանկարին: Պետություններն արդյոք կհանդուրժե՞ն  թվային ակտիվները, որոնք օգտագործվում են որպես միջազգային ֆինանսա-արժութային համակարգի սահմանած վերահսկողությունից դուրս արժույթ: Ահաբեկչության հանցավոր գործունեությունն ու ֆինանսավորումն արդյոք այն գի՞նն է, որն արժե վճարել վերացական խոստումների դիմաց:

Նստաշրջանի հիմնական զեկուցողն էր «Bitcoin Suisse»-ի գլխավոր տնօրեն Արթուր Վայլոյանը, իսկ զրույցի մոդերատորն է դարձել «Point Blank Intelligence»-ի համահիմնադիր եւ կառավարիչ Թիմ Օ՛Ռեգանը: Բանավեճի այլ մասնակիցների թվում էին PwC-ում ֆինտեկ եւ կրիպտոառաջնորդ Հենրի Արսլանյանը, «Conduent»-ում վճարումների եւ բլոքչեյնի ոլորտում ինովացիաների բաժնի գլոբալ ղեկավար Նիհիլ Նայաբը, «Hedera Hashgraph»-ի համահիմնադիր Թոմ Թրոուբրիջը, Էստոնիայում e-Residency-ի կառավարիչ-տնօրեն Օտտ Վատտերը: 

 

Արսլանյանն ունկնդիրներին կոչ արեց թվային ակտիվները ուղղահայացով չդիտարկել: «Թվային ակտիվները, բլոքչեյնը, ՏՏ-ն միմյանց կապված են: Դրանք չպետք է դիտարկել որպես «մեկ գումարած մեկ հավասար է երկուսի», այլ ավելի շատ՝ որպես «մեկ գոմարած մեկ հավասար է 22-ի»: Այստեղ առկա է էքսպոնենցիալ էֆեկտը»,- նշեց նա: Արսլանյանը նաեւ ներկայացրեց իր համոզմունքը, որ շուտով բոլորը կկարողանան իրենց տվյալները դրամայնացնել:

all.me-ն՝ տվյալների դրամայնացման ապագա

 

Բանավեճը սահունորեն անցավ հարց ու պատասխանների, որոնք անցկացվեցին նիստի վերջում: Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին. ցանց, որը մեկ հավելվածում սոցցանցերի, առեւտրի հարթակի եւ վճարումների ծառայության միավորման ճանապարհով օգնում է ձեւավորել թվային տեխնոլոգիաների ապագան: Թեմատիկ նիստի մոդերատոր Թիմ Օ՛Ռեգանը նշեց. «Այնպես որ, ապագան արդեն այստեղ է»:

all.me-ն հավելված է, որը կազմված է 3 փոխկապակցված բաղադրիչներից՝ սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությունից (mePay): MeNetwork-ը՝ all.me-ի սոցիալական ցանցն է, որն ակտիվ օգտատերերին թույլ է տալիս ստանալ գովազդի եկամուտների մինչեւ 50 տոկոսը: meMarket -ը ինտեգրված առեւտրի հարթակն է, որն օգտատերերին թույլ է տալիս միմյանցից տարբեր ապրանքներ գնել եւ միմյանց վաճառել կամ all.me-ում գնել հեղինակավոր ապրանքանիշների ապրանքները: Վերջապես՝ mePay-ը վճարային ծառայություն է, որն օգտատերերին թույլ կտա ամենօրյա վճարումները կատարել ME Token-ով ինչպես հավելվածի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

«Conduent»-ից Նիհիլ Նայիբը հայտնեց all.me-ով հետաքրքրվածություն՝ նշելով, որ շատ ընկերություններ ձգտում են թվային փողից հրաժարվել: «Մենք անչափ գրավիչ ժամանակներում ենք ապրում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ընկերությունները փորձում հեռանալ ավանդական տրանսակցիաներից: Նրանք ինչ-որ ժամանակ կարող էին տրանսակցիաներ իրականացնել օգտագործելով վարկային քարտը, բայց փաստացի գումարն ուղարկելով 3 օրից: Իսկ հիմա մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնում ռեալ ժամանակում արժեքի շարժման մեծացման միտումը: Դրա մեջ ահռելի հնարավորություններ կան, եւ մենք բոլորս անհամբերությամբ ինովացիաների ենք սպասում ապագայում»,- հայտարարեց նա:

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике