ԱՄՆ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ըրլ Լիցենբերգերը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված Արցախի ԱԳ նախարար Մայիս Մալյանի՝ ԱՄՆ այցի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել դեսպանին, նշվում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է, որ նման այցելությունների թույլատվությունը հակասում է ԱՄՆ պարտականություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:
Լիցենբերգերը ասել է, որ իրեն հայտնի է՝ Կոնգրեսի որոշ անդամներ Լեռնային Ղարաբաղից հյուրերի են ընդունել և ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: