Եվրո-2020․ Պորտուգալիան նվաճեց ուղեգիր, Սերբիան չհաղթահարեց արգելքը
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի B խմբի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի թիմին եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով։ Պորտուգալացիների երկրորդ գոլը վերջին րոպեներին խփեց Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 99-րդ անգամ աչքի ընկավ ազգային թիմում։
Պորտուգալիան 17 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Սերբիայի հավաքականն ընդունեց ժամանակից շուտ խմբում առաջին տեղն ապահոված ուկրաինացիներին եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Սերբիան 14 միավորով մնաց երրորդ տեղում։
B խումբ
Լյուքսեմբուրգ - Պորտուգալիա՝ 0։2 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 39, Կրիշտիանու Ռոնալդու, 86
Սերբիա - Ուկրաինա՝ 2:2
Դուշան Տադիչ, 9, 11մ, Ալեքսանդր Միտրովիչ, 56 - Ռոման Յարեմչուկ, 32, Արտյոմ Բեսեդին, 90+3