Մոսկվայում ոստիկանները հրաձգություն են սկսել ավտոմեքենա առեւանգողին հետապնդելիս
Մայրաքաղաքի ոստիկանությունը «Ժիգուլի» ավտոմեքենան առեւանգողին ՄԿԱԴ-ով հետապնդելիս հրաձգություն են սկսել, կասկածյալին բռնել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՆԳՆ Մոսկվայի ԳՎ-ին։
Նշվում է, որ ոստիկանները մի քանի անգամ պահանջել են վարորդից կանգնել, սակայն նա փորձել է թաքնվել։ Այդ ժամանակ իրավապահները, «Ոստիկանության մասին» ՌԴ օրենքի համաձայն, սկսել են կրակել, որպեսզի առեւանգողին համոզեն կանգ առնել։ Տղամարդուն արդյունքում կալանավորել են, ոստիկանական հրաձգությունից ոչ ոք չի տուժել։
Այժմ միջադեպի փաստով մինչհետաքննչական ստուգում է սկսվել։