Նեթանյահուն կոչ է արել Մերձավոր Արեւելքում խաղաղության ձգտող երկրներին ուժեղացնել ճնշումն Իրանի վրա
Կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանը ձգտող երկրներին ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա: Այդ մասին նա հայտարարել է Իսրայելի կառավարության ամեն շաբաթ տեղի ունեցող նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կոչ եմ անում աշխարհի երկրներին, որոնք ցանկանում են հասնել խաղաղության եւ կայունության մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում, միավորել ուժերն ու ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, ինչպես նաեւ սատարել Իսրայելին իր գործողություններում, որոնց նա ձեռնարկում է Իրանի ագրեսիայի դեմ: Մենք (Իսրայելը) ձեռնարկել են այդպիսի գործողությունների ավելի վաղ եւ կշարունակենք դրանք հետագայում եւս»,-Նեթանյահուի խոսքերը մեջբերում է իր գրասենյակը: «Իրանն ահաբեկում է ոչ միայն իր հարեւաններին եւ մեզ (Իսրայել), Իրանը նաեւ ահաբեկում է իր սեփական քաղաքացիներին»,-հավելել է վարչապետն ու անվանել իրանյան ռեժիմը «բռնապետական, որի բնույթն ու իրական դեմքն այժմ բացահայտվում են ամբողջ աշխարհի համար»:
Իսրայելի Kan պետական ռադիոն նշում է, որ կառավարության նիստի ժամանակ Նեթանյահուն չի խոսել այն մասին, թե ինչպիսի քայլեր է պատրաստվում ձեռնարկել իրեն ներկայացված երեք հոդվածներով մեղադրանքների որոշումից հետո: Նոյեմբերի 21-ին Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթը հայտարարել էր, որ որոշել է մեղադրանք առաջադրել վարչապետին կաշառակերության եւ խարդախության ու հանրային վստահությունը չարաշահելու, ինչպես նաեւ եւս երկու հոդվածով: Նույն օրը վարչապետն անվանել էր գլխավոր դատախազի որոշումը որպես հեղաշրջման փորձ եւ խոստացել կառավարել Իսրայելը պատասխանատվությամբ եւ օրենքի տառին համապատասխան: