Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները թույլ չեն տվել Վրաստանի նախագահին ընթրել
Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները փչացրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երեկոն այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել, որ նախագահն ընթրում է «Սալոբիե Բիա» սրճարանում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Դա վրացական խոհանոցով շատ հայտնի սրճարան է եւ հինգ րոպե քայլելու ճանապարհի վրա է գտնվում Ռուսթավելու պողոտայից, որտեղ այս պահին բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տարածվել են կադրեր, թե ինչպես է Զուրաբիշվիլին մի կնոջ հետ ընթրում սրճարանում, այնտեղ են ուղեւորվել քաղաքացիական ակտիվիստները։ Այդ պատճառով սրճարանի մուտքը փակել են նախագահի թիկնապահները։ Մոտ 15 ցուցարարներ շարք են կանգնել սրճարանի առջեւ, սկսել են սուլել եւ վանկարկել «Ստրուկներ»։ Ցուցարարները Զուրաբիշվիլիին մեղադրել են այն բանում, որ նրան «չի հետաքրքրում երկրում քաղաքական ճգնաժամը, եթե նա հանգիստ ընթրում է ընդդիմության բողոքի ցույցերից երկու քայլի վրա»։
Բողոքի ցույցերի 10 օրվա ընթացքում երկրի նախագահը միայն մեկ անգամ է մեկնաբանել ընտրական բարեփոխումների խափանման պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամը։ Զուրաբիշվիլին ընդդիմադիրներին եւ իշխանություններին կոչ էր արել ընդհանուր լեզու գտնել եւ խուսափել իրավիճակի սրումից։ Միաժամանակ, նա նշել էր, որ «սա ժողովրդավարության վերջը չէ»։