MD. «Ոսկե գնդակը» կստանա Մեսին
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին France Football-ի վարկածով կճանաչվի տարվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ France Football-ի ներկայացուցիչները Բարսելոնայում հանդիպում են ունեցել Մեսիի հետ և տեղեկացրել արգենտինացի հարձակվողին, որ նա ստացել է ձայների մեծամասնությունը և դեկտեմբերի 2-ին պաշտոնապես կարժանանա «Ոսկե գնդակին»:
Հիշեցնենք, որ Մեսին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: