Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանում 4 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այսօր տեղական ժամանակով 14։06-ին Ադրբեջանի հյուսիս–արևմտյան հատվածում` Զագատալում, երկրի սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժ է գրանցել։
Ցնցման հզորությունը կազմել է 4 բալ։ Էպիկենտրոնում այն գրանցվել է 16 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Իրանի և Թուրքիայի սահմանին ևս գրանցվել էր երկրաշարժ։ Սահմանի մոտակայքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 4,8 բալ։