Բժշկի պատճառով՝ նորածին երեխան հաշմանդամ է դարձել
ՌԴ Կրասնոկամենսկում դատարանը մեղավոր է ճանաչել №4 հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին՝ նորածնի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարին: Բժիշկը լուրջ սխալ է գործել տեղի բնակչուհուն բուժօգնություն ցուցաբերելիս, հայտնում է РЕН ТВ-ին:
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով, այնինչ անհրաժեշտ է եղել կեսարյան հատում կատարել:
Արդյունքում՝ երեխայի առողջությանը ծանր վնաս է հասցվել, և նա հաշմանդամ է դարձել:
Բժիշկը չի ընդունել իր մեղքը: Նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և բացի դա, նա երկու տարվա ընթացքում չի կարողանա աշխատել իր մասնագիտությամբ: