Լելեթեփեի բարձունքին ադրբեջանական դրոշը ծածանած գնդապետը ծանր վիրավորվել է (տեսանյութ)
Ադրբեջանցիները սոցիալական ցանցերում տարածում են մի տեսանյութ, որում, ըստ վերջիններիս, Լելեթեփեի բարձունքին ադրբեջանական դրոշը ծածանած և այս ուղղությամբ ռազմական գործողությունները ղեկավարած գնդապետն է՝ Քադիր Սադայ Վալիշովը, ում, ըստ նույն աղբյուրների, ժամանակին դատապարտել են խուլիգանության համար: Տեսանյութից երևում է, որ ծանր վիրավորում ստացած սպան իսկապես Վալիշովն է:
Տեսանյութի մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ Վալիշովը ցանկացել է ադրբեջանական դրոշ տեղադրել Թալիշի ուղղությամբ տեղակայված բլրի վրա, ինչի արդյունքում կոկորդի և պարանոցի հատվածում վիրավորում է ստացել:
Տեսանյութին կից նաև նշվում է, որ Վալիշովը վերջերս ստանձնել էր Նախիջևանի ռազմական ակադեմիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որտեղ վերջին վեց ամիսների ընթացքում շտաբի պետ էր: