Դիզվառելիքի ցուցանիշները չեն համապատասխանել տեխկանոնակարգի պահանջներին. Տնտեսվարողը տուգանվել է
Նավթամթերքի իրացմամբ զբաղվող «ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՄՈ» ԱՁ-ում (գործունեության հասցեները՝ Արարատի մարզ, գ. Դիմիտրով, Արտաշիսյան խճ. 53)՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, անցկացվել են ստուգումներ:
Այս առնչությամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Ստուգման արդյունքներից պարզ դարձավ, որ իրացվող դիզելային վառելիքի ցուցանիշները չեն համապատասխանում համապատասխան տեխկանոնակարգի պահանջներին, իսկ նավթամթերքի իրացման չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն: Տնտեսվարողի նկատմամբ՝ հայտնաբերված խախտման համար, կիրառվել է վարչական տույժ՝ օրենքով սահմանված կարգով: Ստուգման արդյունքում՝ հայտնաբերված խախտումները տնտեսվարողի կողմից վերացվել են»: