«Բավարիան» բանակցում է Թոմաս Տուխելի հետ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է մինչև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների մեկնարկը լուծել ակումբի գլխավոր մարզիչի նշանակման խնդիրը, տեղեկացնում է Bild-ը:
«Բավարիայի» ղեկավարությունը բանակցում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, որն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից:
Նիկո Կովաչին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելուց հետո «Բավարիան» բանակցություններ սկսեց Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ, սակայն չկարողացավ համաձայնության գալ ֆրանսիացի մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Նիկո Կովաչին պաշտոնանկ էր արել նոյեմբերի 4-ին:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին։