Թրամփը միակ նախագահն է վերջին 30 տարիներին, որ հայերին ոչինչ չի խոստացել եւ հետեւաբար չի «գցել». քաղաքագետ
Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել եւ հետեւաբար չի «գցել»: Այս մասին facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին
1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձեւերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել բանաձեւերի արդյունքում:
4. Որեւէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել եւ հետեւաբար չի «գցել»:
6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլեւ աջակցել է բանաձեւի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ, որովհետեւ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետեւ թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»: