Գյուղնախարարության հետեւից չենք հասցնում. եկեք բոլոր նախարարությունները փակենք, որ այսքան ակտիվ լինեն.Վարչապետը կատարեց
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստին ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող բազմաթիվ նախագծեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե դա ինչի հետ է կապված:
«Հնարավոր է, որ փակվելո՞ւ հետ է կապված, եկեք բոլոր նախարարությունները փակենք, որ այսքան ակտիվ լինեն: Կառավարությունը չի հասցնում գյուղանտեսության նախարարության հետեւից»,- կատակեց վարչապետը:
Նշենք, որ կառավարությունը քննարկեց եւ ընդունեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին, կառավարության նախկին որոշումներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերը: