Մինամինոն բուժզննում կանցնի «Լիվերպուլում»
Ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն այս շաբաթ բուժզննում կանցնի «Լիվերպուլում»։ Ճապոնացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի խաղացող կդառնա հունվարի 1-ին, հաղորդում է Sky Sports-ը։
Տրանսֆերի գինը կկազմի 7,25 միլիոն ֆունտ ստերլինգ, որն ամրագրված է Մինամինոյի պայմանագրում «Զալցբուրգի» հետ։
Մինամինոն ավստրիական ակումբ էր տեղափոխվել 2015թ․ հունվարին ճապոնական «Սերեսո Օսակայից»։
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Ճապոնիայի հավաքականում Մինամինոն անցկացրել է 22 հանդիպում, խփել 11 գոլ։