«Ռոմայի» գլխավոր մարզիչ․ Շատ բարդ հանդիպում է սպասվում
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ասուլիսում խոսել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին։ «Ռոման» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։
«Ֆլորենցիայում խաղալը միշտ էլ բարդ է։ «Ֆիորենտինան» ունի շատ ուժեղ խաղացողներ, որոնք շատ լավ խաղացին «Ինտերի» դեմ։ Շատ բարդ հանդիպում է սպասվում։ Պետք է առավելագույն կենտրոնացած լինենք։
Սմոլինգը լիարժեք մարզվել է եւ կարող է խաղալ։ Կլույվերտը դեռ պատրաստ չէ։ Ռիսկի չենք դիմի եւ ժամանակ կտանք նրան»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ անցած տուրում «Ֆիորենտինան» «Ինտերի» հետ հանդիպումն ավարտել էր 1։1 հաշվով։
«Ֆիորենտինայի» դեմ խաղին հայտավորված է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ֆիորենտինա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։
16 տուրից հետո «Ռոման» 32 միավորով չորրորդն է, «Ֆիորենտինան» վաստակել է 17 միավոր եւ 14-րդ տեղում է։